image

Մեկնարկում է «Երևան-Հալէպ տրանզիտ» ակումբը

Մեկնարկում է «Երևան-Հալէպ տրանզիտ» ակումբը

«Էսպաս» կրթամշակութային կենտրոնի «Երևան-Հալէպ տրանզիտ» ակումբը կարճաժամկետ դադարից հետո նորից բացում է իր դռները երիտասարդների համար: Սեպտեմբերի 6-ին ժամը 18:30 կկայանա ակումբի առաջին հանդիպումը, որտեղ մասնակիցներին,ինչպես խոստանում են կազմակերպիչները, սպասվում են բազմաթիվ անակնկալներ և նորություններ: Տեղեկանում ենք նաեւ, որ ակումբի հիմնադիրները փոքր-ինչ փոփոխել ենք ակումբի ձևաչափը և ավելացրել ենք նոր բաղադրիչներ:

 «Երևան-Հալէպ տրանզիտ» ակումբը նպատակ ունի ստեղծել ընդհանուր շփման հարթակ սիրիահայ և տեղացի երիտասարդների համար: Ակումբի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել տարբեր հանդիպումներ, այդ թվում քննարկումներ, խաղեր, արշավներ, էքսկուրսիաներ և այլն:

Մուտքն ազատ է: 

 

Հասցեն՝  Espaces Youth Centre

Նալբանդյան 29