image

Հայ տղամարդուն ԱՄՆ-ում դատապարտել են ցմահ ազատազրկման՝ իր երեխային սպանելու համար

Հայ տղամարդուն ԱՄՆ-ում դատապարտել են ցմահ ազատազրկման՝ իր երեխային սպանելու համար

Լոս Անջելեսի գերագույն դատարանը հայազգի Արամազդ Անդրեսյանին դատապարտել է 25 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման՝ իր հինգ տարեկան տղային սպանելու համար: Արամազդ Անդրեսյանն անձամբ է խոստովանել, որ սպանել է երեխային: Նա խեղդամահ է արել որդուն եւ նետել լիճը: 

Տղամարդն այնպես է կազմակերպել սպանությունը, որ հետքերը տանեն դեպի իր նախկին կինը՝  Անա Էստևեզին, որի հետ ամուսնալուծված է: Սակայն քննիչներին հաջողվել է պարզել իրականությունը: Դատարանում Արամազդ Անդրեսյանի կինը լացելով անիծել է ամուսնուն եւ նրան համարել չկայացած տղամարդ, չկայացած հայր: 

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Կալիֆորնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող 35-ամյաԱրամազդ Անդրեսյանը դատարանում ընդունել է մեղքը: Ապրիլի 21-ին անհետացած փոքրիկի մարմինը հուլիսի 1-ին հայտնաբերվել է Սանտա Բարբարայի Կաչումա լճի մոտ: Որդու անհետացումից հետո հայրը մեկնել է Լաս Վեգաս և զվարճացել: