image
Հրատապ լուրեր:

Լիբանանի նախագահն այցելել է պատերազմում վիրավորված հայ զինծառայողին

Լիբանանի նախագահն այցելել է պատերազմում վիրավորված հայ զինծառայողին

Լիբանանի նախագահ Միշել Աունն այցելել է  հիվանդանոցում բուժում ստացող լիբանանյան բանակի զինծառայող Սեպուհ Կիրակոսյանին: Ինչպես տեղեկացրել էինք, Լիբանան-Սիրիա սահմանին բանակի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջեւ մարտերի ժամանակ վիրավորվածների մեջ նաեւ հայ զինվոր է եղել: Նա Լիբանանի բանակի հայ զինվոր Սեպուհ Կիրակոսյանն է: Վերջինս ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ անդամահատել են ոտքը: Երիտասարդի վիճակն այժմ բավարար է: 

Լիբանանյան բանակը շարունակում է մարտնչել՝ ահաբեկչական խմբավորումից ազատագրելու լիբանանյան սահմանային շրջանները, որոնք անցել են նրանց տիրապետության տակ