image
Հրատապ լուրեր:

Հանդիպում Արա Արծրունու հետ, Երեւանում՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

Հանդիպում Արա Արծրունու հետ, Երեւանում՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

Երեւանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում նախատեսված է հանդիպում լիբանանահայ անվանի գրող, թատերագիր, հրապարակագիր Արա Արծրունու հետ՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: Բանախոսն է սփյուռքագետ Արթուր Անդրանիկյան: Հանդիպման օրվա մասին կտեղեկացնենք: 

Արա Արծրունին գրել է ազգային և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ։ Աշխատակցել է լիբանանահայ մամուլին («Բագին»,«Կամար», «Սփյուռք», «Արծիվ» և «Ազդակ»)։ Եղել է «Ազդակ»-ի մշակութային ուրբաթօրյա էջի պատասխանատուն (1969-1972)։ Հեղինակ է բեմադրված կամ հրատարակված թատերկերի, այդ թվում՝ «Վահագն» (գրված 1976-ին, բեմադրված 1977-ին, Զոհրապ Յագուբյանի կողմից), «Միալար երաժշտություն» (գրված 1971-ին, բեմադրված 1980-ին, Զոհրապ Յագուբյանի կողմից), «Մժեղը» (Կամերային թատրոն, Արա Երնջակյան, Արմեն Մեհրաբյանի բեմադրությամբ, Երևան, 2005), «Մժեղը» (Համազգային "Ժորժ Սարգսյան" թատերախմբի կողմից, Տորոնտո, Կանադա, 2004), «Անավարտ վեպ» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Արմեն Մեհրաբյանի բեմադրությամբ, Երևան, 2008), «Պահածոյի տուփը» (բեմադրված 2011 թվականին, համազգայինի «Պետրոս Ադամիան» թատերախմբի կողմից՝ Նանսի Իսա Թորոսիանի բեմադրությամբ, Մոնրեալ և Տորոնտո, Գանատա:

Արժանացել է մի շարք պարգեւների եւ շքանշանների: