Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռլին... Մահացել է բարեգործ Լեւոն Հայրապետյանը... Թուրքիայում սպանվել են սիրիացի կին գործիչն ու նրա դուստրը... Կոմիտասի մերժված հիմներգը...
Արցախում բացվել է ազատագրված Հակ գյուղի վերակառուցված դպրոցը. Լուսանկար
Արցախում բացվել է ազատագրված Հակ գյուղի վերակառուցված դպրոցը. Լուսանկար
18 October 2017 , 08:46

Հակ գյուղը` Քաշաթաղի շրջանի ամենահյուսիսային համայնքներից մեկը, հիմնովին վերակառուցումից հետո նշեց տեղի դպրոցի բացումը: Դպրոցը վերակառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ և «Հայրենասեր» կազմակերպության ջանքերով: Բացմանը ներկա էին Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և այլ աշխատակիցներ, «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը և այլ հյուրեր:

 


 

Մինչև վերակառուցումը, դպրոցը գտնվում էր խիստ անբարեկարգ և երեխաների համար վտանգավոր վիճակում, իսկ շինության մի մասը լիովին ավերված էր: Մոտ չորս ամիս տևած աշխատանքների արդյունքում դպրոցը հիմնովին վերանորոգվել է` կառուցվել է նոր տանիք, նորոգվել է հատակը, տեղադրվել են նոր պատուհաններ և դռներ, կառուցվել են սանհանգույցներ, ինչպես նաև կատարվել են ընդհանուր վերանորոգման աշխատանքներ:

 

Հարուստ հայկական ժառանգություն ունեցող Հակ գյուղը, որը քսաներորդ դարի սկզբում էթնիկ զտումների էր ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից, ազատագրվել է 1990-ական թվականների սկզբին: Սակայն, պատերազմից հետո, ինչպես Քաշաթաղի շրջանի շատ գյուղեր, Հակը հայտնվել էր վերաբնակեցման, վերակառուցման և զարգացման լուրջ անհրաժեշտության առջև:

 

Այսօր Հակն Արցախի առավել արագ զարգացող և երիտասարդ գյուղերից մեկն է. այստեղ ավելի քան 110 մարդ է ապրում, որից 50-ը` երեխաներ: Դպրոցի անբարեկարգության պատճառով գյուղի դպրոցահասակ երեխաների մի մասը ստիպված էր հաճախել հարևան գյուղերից մեկի դպրոցը: Հաշվի առնելով այստեղ ապրող երեխաների աճող թիվը` տեղի դպրոցի վերակառուցումն ու բարեկարգումը դարձել էր համայնքի գլխավոր առաջնահերթությունը: 


Կատարված վերակառուցման և վերանորոգման աշխատանքների շնորհիվ Հակի դպրոցը ավերակներից վերածվել է բարեկարգ, ապահով և լուսավոր կրթօջախի: Ներկայումս դպրոցում սովորում է 15 երեխա, սակայն վերակառուցման արդյունքում այն կարող է մինչև 50 աշակերտ ընդունել, այդ թվում նաև՝ մոտակա գյուղերից:

 

Շնորհավորելով Հակի բնակիչներին այս նոր ձեռքբերման առթիվ, Թուֆենկյան հիմնադրամի    գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասաց. «Շուտով դպրոցն արդեն մոտ 50     աշակերտ կունենա, և այս երեխաներն են, որ կյանք են տալիս այս կրթօջախին, կյանք են     տալիս ողջ գյուղին` շունչ հաղորդելով դպրոցի պատերին և լցնելով դասարանները  իրենց ժպիտով, ծիծաղով, աշխուժությամբ, ուրախ աղմուկով... և հենց այս երեխաներն          են, որ մեծանալով այս պատմական գյուղում, կյանք կտան մեր ազատագրված հողերին  և կդարձնեն դրանք մեր հայրենիքի անբաժանելի մասը:»


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture