image
Հրատապ լուրեր:

Ամերիկահայ բարերար Ջորջ Ասատուրյանը ԵՊՀ-ին կտակել է 1 000.000 դոլար. Կառուցվում է հանրակացարան

Ամերիկահայ բարերար Ջորջ Ասատուրյանը ԵՊՀ-ին կտակել է 1 000.000 դոլար. Կառուցվում է  հանրակացարան
Երեւանի Պետական համալսարանը շուտով կունենա նոր հանրակացարան՝ շուջ 500 ուսանողի համար: Հանրակացարանը լինելու է ժամանակակից կառույց՝  երկտեղանոց սենյակներով, որոնք ունենալու են առանձին լվացարաններ: Լինելու է մեկ մեծ ճաշարան, և յուրաքանչյուր հարկում` խոհանոց:

Առողջ ապրելակերպի համար նախատեսված է մարզասրահի կառուցում: Այս տվյալները  «Ալեք Մանուկյան 1» ամսաթերթին է տրամադրել է Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։

 

 

-Պարոն Վարագյան հանրակացարանի կառուցման մասին լուրը լսելուց հետո եղան մարդիկ, ովքեր արձագանքեցին հետևյալ կերպ. «Ինչո՞ւ օտարեցին հին հանրակացարանը, եթե պիտի նորը կառուցեին»: Հարցին կարո՞ղ եք պարզաբանումներ տալ:

 

-Խորհրդային միության փլուզումից հետո, կառավարությունը սկսել է տնօրինել համալսարանի հանրակացարանը և այլ համալիրներ: Օտարելու նախաձեռնությունը եղել է կառավարության կողմից, և համալսարանը հնարավորություն չի ունեցել այն պահել: Այժմ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով կառուցվում է բոլորովին նոր և ժամանակակից, հյուրանոցային համալիրներին չզիջող հանրակացարան:

 

-Հանրակացարանի կառուցման գործում ներդրումներ եղե՞լ են։

 

-Այո՛, ամերիկահայ բարերար Ջորջ Ասատուրյանը ԵՊՀ-ին կտակել է 1 000.000 դոլար, որը դրված է հանրակացարանի կառուցման հիմքում, մնացյալ ծախսերը կատարվում են համալսարանի բյուջեով:

 

-Ո՞րն է այդ ուսանողների ցանկում ընդգրկվելու կարգը:


- Այժմ հանրակացարանի կառուցման աշխատանքները գտնվումեն շինարարության փուլում, և նախագծի հաստատվելուց հետո համալսարանը կունենա մինչև 500 ուսանողների համար նախատեսված հանրակացարան: Կանոնակարգը դեռևս հաստատված չէ, բայց հիմնականում ներառված են լինելու սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողները:

 

-Ե՞րբ կավարտվեն հանրակացարանի շինարարական աշխատանքները։

 

-Շինարարական աշխատանքներն ամենայն հավանականությամբ կավարտվեն 2018 թվականի ամռանը: Մինչ այդ ուսանողների հերթագրումը, փաստաթղթերի ընդունումը կատարված կլինի և պարզ կլինի, թե ովքեր են բնակվելու նորակառույց հանրակացարանում:

 

-Շահագործման հանձնելուց հետո հանրակացարանում հսկողություն լինելո՞ւ է։

 

-Իհարկե, կարգուկանոն ապահովելու նպատակով հանրակացարանում լինելու են պատասխանատուներ ուսանողական կառույցներից: Բացի ադմինիստրատիվ աշխատողներից, ուսանողական խորհուրդը ևս աշխատանքներ կունենա:

 

-Հանրակացարանը կառուցվում է «Ծարավ աղբյուր» փողոցում, ուսանողներին փոխադրամիջոցներ տրամադրելո՞ւ է:

 

-Քանի որ հանրակացարանից համալսարան հեռավորությունն այնքան էլ մեծ չէ և համալսարանին մոտ կանգառներից «Ծարավ աղբյուր» գնացող երթուղայիններ կան, համալսարանը փոխադրամիջոցներ չի տրամադրի ուսանողներին: Քաղաքապետարանից ևս տեղեկացել ենք, որ «Ծարավ աղբյուր» գնացող երթուղայինների ավելացում է նախատեսվում առաջիկայում։ Ուսանողները երթուղայինի խնդիր չեն ունենա: