image

Տարոն Մարգարյանը նորոգում է Մուշի իրենց պապական տունը. mamul.am

Տարոն Մարգարյանը նորոգում է Մուշի իրենց պապական տունը. mamul.am

mamul.am-ը, հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրների, գրում է, որ  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մուշ քաղաքում պապական տուն ունի, որի պահպանման համար, ասում են, պարբերաբար գումար է ուղարկում: Այժմ տարածքում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Ըստ լուրերի՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, երբ 1997-ին դեռ պատգամավոր էր, գնացել էր Թուրքիա, բայց, անվտանգության խնդիրներից ելնելով, չէին թողել, որ մուտք գործի Մուշ: Միայն 2004-ին կինն ու դուստրը կարողացել են գտնել պապական կիսախարխուլ տունն, ինչից հետո Տարոն Մարգարյանը ձեռնամուխ է եղել դրա պահպանմանն ու վերականգնմանը:

 

 

 

Անդրանիկ Մարգարյանը՝ Արեւմտյան Հայաստանում, Վանա լճի ափին