image
Հրատապ լուրեր:

Հայաստանի սիրիահայերը շարունակում են հոգեբանական աջակցություն ստանալ

Հայաստանի սիրիահայերը շարունակում են հոգեբանական աջակցություն ստանալ

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը հերթական հոգեբանական աջակցության հանդիպումն էր կազմակերպել Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Գրասենյակից տեղեկանում ենք, որ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և տեղի են ունենալու ամեն ուրբաթ, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում: Հասցե՝ ք. Հյուսիսային պողոտա 11, -1 հարկ։