image

Մեսրոպ Կասեմջյանը փրկվել է Լոնդոնի հրդեհից. Մնացել եմ այն հագուստով, որով դուրս եմ եկել շենքից

Մեսրոպ Կասեմջյանը փրկվել է Լոնդոնի հրդեհից. Մնացել եմ այն հագուստով, որով դուրս եմ եկել շենքից

Լոնդոնի  Հյուսիսային Քենսինգթոն շրջանում գտնվող Grenfell Tower բարձրահարկ շենքում հունիսի 14-ին բռնկված հրդեհից հրաշքով փրկվել են շենքի 17-րդ հարկում ապրող Մեսրոպ Կասեմջյանը, ընկերուհին եւ հայ երիտասարդի ազգականուհին:  Channel 4 News-ին տված հարցազրույցում Մեսրոպ Կասեմջյանը պատմել է, թե ինչպես է վայրկյանների մեջ հրդեհը պարուրել ողջ շենքը: Տղան պատմել է, որ հրդեհը նկատել են ֆիլմ դիտելու ժամանակ, այնուհետեւ շատ արագ դուրս են եկել՝ հասցնելով վերցնել միայն հեռախոսը: Մեսրոպ Կասեմջյանն ասել է, որ իր բոլոր իրերը այրվել են, մնացել է նույն հագուստով, որով դուրս է եկել: 

Հունիսի 14-ի Լոնդոնի հրդեհից 70 մարդ է մահացել: Հրդեհը սկսվել էր ներքեւի հարկերից, որից հետո արագ տարածվել է դեպի վեր: