image

Փարիզում տեղի ունեցավ Գրիգոր Զոհրապի հուշակոթողի բացումը

Փարիզում տեղի ունեցավ Գրիգոր Զոհրապի հուշակոթողի բացումը

Փարիզի արվարձաններից Իսի-լե-Մուլինոյի Ֆրանսայի Փաստաբանների դպրոցում տեղի է ունեցել Գրիգոր Զոհրապի հուշակոթողի բացումը՝ Փարիզի Փաստաբանների պալատի նախագահ Ֆրեդերիկ Սիկարի եւ փոխնախագահ Դոմինիկ Աթթիասի, ինչպես նաեւ Հայ փաստաբանների եւ իրավաբանների միության նախագահ Վիրժինի Դիվշենի, Հոթը-Սենի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի նախաձեռնությամբ։ Lուրը տարածել է Փարիզում հրատարակվող «Նոր Յառաջ»-ը:
Հուշատախտակի վրա գրված է՝ «Եղբայրական մեծարանք՝ Գրիգոր Զոհրապին-Փաստաբան, պատգամավոր, գրող եւ իրավագիտության դասախոս եւ 1915-ի Ցեղասպանության ժամանակ սպանված բոլոր հայ փաստաբաններին»։