image

Արգենտինահայ Թերզյանները Երեւանում «Ազգի նվիրյալ» կոչմանն են արժանացել

Արգենտինահայ Թերզյանները Երեւանում «Ազգի նվիրյալ» կոչմանն են արժանացել

«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկանում ենք, որ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն այսօր հյուրընկալել է արգենտինահայ բարերարներ Կառլոս եւ Քրիստինա Թերզյաններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նոր ծրագրեր սկսելու առաջարկներ: Այնուհետ Արա Վարդանյանը բարերար ամուսիններին շնորհել է հիմնադրամի «Ազգի նվիրյալ» կրծքանշան՝ ի երախտիք Թերզյան ընտանիքի կողմից Հիմնադրամի ծրագրերում կատարած խոշոր ներդրումի: