image

Կ.Պոլսո պատրիարքական տեղապահ. Հնարավոր է՝ հրաժարական տամ

Կ.Պոլսո պատրիարքական տեղապահ. Հնարավոր է՝ հրաժարական տամ

Կ.Պոլսո պատրիարքական ընտրված տեղապահ Գարեգին արք. Բեքչյանն այսօր «Հայ Ձայն» կայքին  հայտնել է, որ պատրիարքության ներկայացուցիչներն այս օրերին պատրիարքության հարցերով Թուրքիայի կառավարության հետ երկխոսություն են սկսել, սակայն մանրամասներ չի հաղորդել: Սրբազանը միայն նշել է. «Եթե դրական տեղաշարժեր չլինեն այդ երկխոսությունից հետո, հնարավոր է հրաժարական տամ: Պոլսո պատրիարքական տեղապահի ընտրությունից առաջ չգիտեի, որ այսպիսի կացության առջեւ եմ հայտնվելու»:

Գարեգին արք. Բեքչյանն այս օրերին գտնվում է Գերմանիայում եւ հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է նախատեսված իր ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջեւ: