image

Արամազդ Անդրեասյանի 5-ամյա որդին դեռ չի գտնվել. նա խնդրում է օգնել գտնել փոքրիկին

Արամազդ Անդրեասյանի 5-ամյա որդին դեռ չի գտնվել. նա խնդրում է օգնել գտնել փոքրիկին

Օրեր առաջ ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում կորած 5-ամյա հայ երեխայի հայրը՝ հայազգի Արամազդ Անդրեասյանը, հայտարարություն է տարածել՝ խնդրելով օգնել գտնել իր միակ  որդուն: Հայրը հուսահատ խնդրել է հնարավորինս տարածել իր հայտարարությունը, որն արագորեն սփռվել է մամուլում եւ համացանցում: Ըստ հնգամյա երեխայի անհետացման գործով ներգրավված փաստաբանի, երեխան որոնվում է ապրիլի 22-ից, երբ ցանկացել է զբոսնել իրենց տան մոտակա պուրակում: Զբոսանքից հետո նա պիտի հանդիպեր իր մայրիկին: Այստեղ էլ վերջին անգամ հայրը տեսել է որդուն, որից հետո հորը գտել են  Arroyo զբոսայգու տարածքում՝ անգիտակից վիճակում, իսկ երեխան նրա հետ չի եղել: Ոստիկանությունն առայժմ ոչ մի հետք չի հայտնաբերել: