image

ԱՄՆ Ուայոմինգ նահանգը ճանաչել է հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ուայոմինգ նահանգը ճանաչել է հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ուայոմինգ նահանգը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած 45-րդ նահանգը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

ԱՄՆ Ուայոմինգ նահանգի նահանգապետ Մեթյու Միդը նամակ է հղել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին, որտեղ հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ու բարձր է գնահատել Ամերիկայի հայերի ջանքերը:

Նրա խոսքով` հայկական ու հրեական ողջակիզման գազանություններն աննկարագրելի են, սակայն կարեւոր է հիշել, որ պատմությունը չպետք է կրկնվի: 

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի նախագահը երախտագիտություն է հայտնել նահանգապետին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու հիշելու անհրաժեշտության խոսքի համար: