2013-ից հետո առաջին վայրէջքը՝ Հալեպի միջազգային օդանավակայանում... Կյանքից հեռացել է առաջին հայը, որ 1946-ին ոտք է դրել մայր հողի վրա... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Վահան Թոթովենց. Մարանը...
Սիրիացի արաբ ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին
Սիրիացի արաբ ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին
21 April 2017 , 10:10

Սիրիայում ՀՀ դեսպանատնից տեղեկանում ենք, որ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսում լույս է տեսել արաբագետ-պատմաբաններ Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի և ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Լևոն Սարգսյանի համահեղինակած «Սիրիացի արաբ ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին» ժողովածուն:
Այն Դամասկոսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայերեն լեզվով հրատարակված առաջին գիրքն է:
Աշխատությունը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ ամբողջական կերպով ամփոփում է սիրիացի փաստաբան, հասարակական-քաղաքական գործիչ, Արաբական հեղափոխության մասնակից Ֆայեզ ալ-Ղուսեյնի ամբողջական հուշերը Հայոց ցեղասպանության մասին: Ներկայացվող ժողովածուն առաջին անգամ արևելահայերենով գիտական շրջանառության մեջ է դնում Ցեղասպանության ականատեսի վկայություններն ամբողջությամբ՝ թարգմանված արաբերեն բնագրից: Մինչ օրս հրատարակված հայերեն թարգմանություններն ամբողջական չէին և կատարվել էին, ոչ թե բնագրից՝ այլ ֆրանսերենից:
Ա. Փոլադյանի և Լ. Սարգսյանի կողմից գիտական նոր մեկնաբանությամբ հրատարակված թարգմանությանը կցվել են արաբերեն բնագրերը։
Ֆայեզ բին Զա՝ալ ալ-Ղուսեյնը (1833-1968թթ.) մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է Խարբերդի նահանգի Քյախթայի գավառապետը, այնուհետև աշխատել է Դամասկոսում որպես փաստաբան, ինչպես նաև եղել է Դամասկոսի խորհրդարանի պատգամավոր: 1915թ.-ի հուլիսին հակաօսմանյան արաբական գաղտնի կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով նա ձերբակալվում է և աքսորվում Դիարբեքիր: Սակայն, վախենալով թուրքական իշխանությունների հաշվեհարդարից, Ֆ. ալ-Ղուսեյնը վեց ամիս անց հարկադրված է լինում դիմել փախուստի: Որոշ ժամանակ ապաստանելով Հնդկաստանում, վերադառնում է Հիջազ և միանում Օսմանյան կայսրության դեմ Արաբական հեղափոխությանը: 
Դեպի Դիարբեքիր աքսորի ճանապարհին Ֆ. ալ-Ղուսեյնը ականատես է լինում հայերի հանդեպ Օսմանյան իշխանությունների իրագործած սարսափելի դաժանություններին, իսկ Դիարբեքիրում նա ծանոթանում է հայերի կոտորածի սահմռկեցուցիչ բազմաթիվ մանրամասներին: Այս ամենը ցնցող տպավորություն է թողնում Ֆ. ալ-Ղուսեյնի վրա և նա որոշում է գրի առնել իր հուշերը:
Բոմբեյում 2016թ.-ի սեպտեմբերին նա ավարտում է «Ջարդերը Հայաստանում» գիրքի շարադրանքը, որտեղ նկարագրվում են հայերի բնաջնջման այն դրվագները, որոնց հեղինակն անձամբ ականատես է եղել, ինչպես նաև Դիարբեքիրում շուրջ վեց ամսվա ընթացքում իր կողմից հավաքագրած վկայությունները Ցեղասպանության մասին: Իր հուշերում արաբ ականատեսն անդրադառնում է պատմական կոնկրետ ժամանակաշրջանի՝ 1915թ. -ի օգոստոսից 1916թ.-ի փետրվար տեղի ունեցած դեպքերին, ինչով և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայոց Ցեղասպանության ականատեսների շարքում: Ֆ. ալ-Ղուսեյնը նաև անդրադառնում է Հայոց պատմության առանձին դրվագներին, հայկական կուսակցությունների գործունեությանը հայ ազգաբնակչության վիճակագրությանը և այլն: Նրա նկարագրությունները հույժ կարևոր և հավաստի տեղեկություններ են հաղորդում Օսմանյան կայսրության ներքին իրավիճակի և ազգային բիրտ քաղաքականության մասին: Գիրքն իսկույն մեծ հետաքրքրություն է առաջացնում պատմաբանների, հայագետների և ցեղասպանագետների շրջանում: Այն թարգմանվում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, արևմտահայերեն և այլ լեզուներով: 
Ֆ. ալ-Ղուսեյնը հեղինակ է մի շարք աշխատությունների, որտեղ մերկացնում է թուրքական իշխանությունների և, մասնավորապես, երիտթուրքական վարչակարգի դաժանությունները հպատակ ժողովուրդների, այդ թվում՝ արաբների և հայերի հանդեպ: 1939թ.-ին Դամասկոսում լույս է տեսնում Ֆ. ալ-Ղուսեյնի «Իմ հուշերը արաբական հեղափոխության մասին» գիրքը, որտեղ զետեղված են հայկական բնակչության հանդեպ թուրքերի գործած բռնությունների բազմաթիվ նկարագրություններ: Իր այս գրքում Ֆ.ալ-Ղուսեյնն առաջին անգամ հայերի կոտարածի վերաբերյալ գործածել է «ցեղասպանություն» բառի արաբերեն համարժեք «իբադա» եզրույթը:
Հարկ է նշել, որ «Իմ հուշերը արաբական հեղափոխության մասին» աշխատության մեջ տեղ գտած Հայոց Ցեղասպանության վկայություններն ընդհանրապես դուրս են մնացել հայագետ-ցեղասպանագետների տեսադաշտից: Այս վկայություններն առաջին անգամ Ա.Փոլադյանի և Լ.Սարգսյանի ժողովածուի մեջ ներկայացված են հայերեն և արաբերեն տարբերակներով: 
Ֆայեզ ալ-Ղուսեյնի աշխատությունները լուրջ հարված են հասցնում թուրքական իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության նկատմամբ որդեգրած ժխտողական քաղաքականությանը, այն հանդիսանում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրության արաբալեզու կարևորագույն սկզբնաղբյուրներից մեկը, որն ընդգրկում է մանրամասն և արժանահավատ տեղեկություններ հայերի դեմ երիտթուրքերի գործած հանցագործությունների մասին, իսկ Ա. Փոլադյանի և Լ. Սարգսյանի ջանքերով դրանք հասանելի են դառնում ընթերքողների լայն լսարանին: 
«Սիրիացի Արաբ Ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի Հուշերը Հայոց Ցեղասպանության Մասին» ժողովածուն հրատարակել է Դամասկոսուի «Դար ալ-Շարկ» հրատարակչությունը: Գրքին կցված է հրատարակչության սեփականատեր, անվանի մտավորական, Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության նախագահի «Երախտագիտության» մեդալակիր դոկտոր Նաբիլ Տո՝մեի առաջաբանը, որը բարձր գնահատելով Ա. Փոլադյանի և Լ. Սարգսյանի կատարած աշխատանքը, այն համարում է մեծ ներդրում Հայոց ցեղասպանության պատմության զանազան հարցերի ուսումնասիրության ասպարեզում:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture