image

Երեւանում 7-րդ հարկից նետված լիբանանցի երիտասարդը Հայաստան էր եկել սովորելու նպատակով. news.am

Երեւանում 7-րդ հարկից նետված լիբանանցի երիտասարդը Հայաստան էր եկել սովորելու նպատակով. news.am

Երեւանի Սոսե փողոցի բազմաբնակարան շենքերից մեկից ապրիլի 12-ին, նախնական տվյալներով, 7-րդ հարկից իրեն նետած լիբանանցի երիտասարդը 6 ամիս առաջ էր եկել Հայաստան: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, NEWS.am հետ զրույցում ասացին շենքի բնակիչները: Նրանց խոսքով, երիտասարդը Երեւան էր եկել սովորելու նպատակով եւ պատրաստվում էր ընդունվել համալսարաններից մեկը:

Մեզ հետ զրույցում երիտասարդի ընկերն էլ նշեց, որ նրա մայրը Լիբանանից զանգել է, փորձել է խոսել երիտասարդի հետ, սակայն, նա հեռախոսազանգերին չի պատասխանել: Նրա մայրը խնդրել է ընկերոջը գնալ բնակարան եւ տեսնել, թե ինչ է պատահել որդուն:

Նշենք, որ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ապրիլի 12-ին, ժամը 20:25-ի սահմանում, երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն 22:30-ին ուշքի չգալով մահացել է:

Ոստիկանության տեղեկություններով` 7-րդ հարկից իրեն նետած երիտասարդը Լիբանանի քաղաքացի է: