image

Վրաց-թուրքական փակ սահմանին կանխվել է նորածնի ապօրինի տեղափոխման դեպք

Վրաց-թուրքական փակ սահմանին կանխվել է նորածնի ապօրինի տեղափոխման դեպք

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Կարծախի  վրաց-թուրքական  փակ սահմանին կանխվել է երեխայի տեղափոխման դեպք: Ըստ միջազգային օրենքի, մանուկների անօրինական տեղափոխումը համարվում է  մանկական թրաֆիքինգ:  Ինչպես տեղեկանում ենք jnews.ge-ից,  փորձել են նորածին տղային  պայուսակի մեջ, ապօրինի եւ առանց փաստաթղթերի անցկացնել Թուրքիա:

Չնայած Կարծախի սահմանակետը պաշտոնապես դեռ չի գործում, այնուամենայնիվ փորձ է կատարվել հատել անցակետը: Վրաց սահմանապահները  մեքենայի   բեռնախցում հայտնաբերել են 60 տարեկան մի կնոջ եւ 1,5-2 ամսական երեխայի: Պարզվել է, որ  երկու թուրք կին փորձել են մի կնոջ և  մի երեխայի ապօրինի անցկացնել Թուրքիա:  Թուրք կանայք ձերբակալվել են, իսկ փոքրիկին տեղափոխել են Ախալցխա: Հիվանդանոցում փոքրիկն անցել է բոլոր ստուգումները, նշվել է, որ նա առողջ  է: Երեխային սահմանն անցկացնող կինը պնդել է, որ երեխան իր թոռն է:  Նորածինն այժմ գտնվում է պետության կողմից վստահված խնամակալ ընտանիքում:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից հաստատել են տեղեկությունը, բայց հրաժարվել են մեկնաբանությունից, պատճառաբանելով, որ փաստի առթիվ տարվում է հետաքննություն: