image
Հրատապ լուրեր:

«Հիվանդանոցի ցավերի մեջ իսկ հավատում էր, որ պիտի ապրի և ժպտում էր.» Մահացել է Անահիտ Արոյան-Թաշչյանը

«Հիվանդանոցի ցավերի մեջ իսկ հավատում էր, որ պիտի ապրի և ժպտում էր.» Մահացել է Անահիտ Արոյան-Թաշչյանը

Կանադայում մահացել է Անահիտ Արոյան-Թաշչյանը: Այդ մասին տեղեկացնում է նրա դուստրը՝ Սոնիա Թաշչյանը.

 

«Սիրելի հարազատներ, տխուր եմ, բայց ստիպված եմ ձեզ հաղորդել, որ այսօր, Թորոնթոյի մեջ, անժամանակ մահացավ մայրսˋ Անահիտ Արոյան-Թաշչյանը...
Ցավում եմ, որ հարազատներին իր ուրախ այցելություն՝ Լիբանան, ապա Գանատաˋ անսպասելի տառապագին հիվանդությամբ ու մահվամբ ավարտվեց:
Բայց հիվանդանոցի ցավերի մեջ իսկ հավատում էր, որ պիտի ապրի և ժպտում էր:
Դեռ ոչինչ պարզ չի իր հուղարկավորության մասին. պարզապես կխնդրեմ բոլորիցդ, մոմ վառեք իր խնկելի հիշատակին և աղոթեք իր հոգու խաղաղության և լուսավորման համար: Աստված պահի ձեր բոլորի սիրելիները:
Ամեն»: