image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցութեամբ այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակը:

Յուշահամալիրում՝ անմար կրակի մօտ, Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ կատարուեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ: 

2015 թ. ապրիլի 23-ին, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարուեց Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի սրբադասման արարողութիւնը, ապրիլի 24-ը հռչակուեց «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»: