image

Մահացել է ազգային բարերար Հրայր Հովնանյանը

Մահացել է ազգային բարերար Հրայր Հովնանյանը

91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը: Հրայր Հովնանյանը ծնվել է Իրաքյան Քիրքուք քաղաքում: 

1958 թվականից զբաղվել է շինարարական գործունեությամբ։ «Հովնանյան Ինդըսթրիզ» ընկերության նախագահն էր, շինարարական խոշոր ընկերության սեփականատեր։ Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիրներից է, 1972 թվականից՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ, 1976 թվականից՝ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ (1992 թվականից)։ 1996 թվականին Վաշինգտոնում հիմնել է «ANI» (անգլ.՝ «Armenian National Institute») հաստատությունը, որը զբաղվում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրներով։