Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Արցախում զոհված Ավետիս Պուլուզյանի տատիկին

01 March 2021 , 18:22
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է 2020թ․ Արցախյան պատերազմում զոհված Ավետիս Պուլուզյանի ընտանիքին, տեղեկանում ենք դեսպանությունից:
Դեսպանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ավետիս Պուլուզյանի տատիկին՝ Զաբել Պուլուզյանին։
Ավետիսի հայրը՝ Արա Պուլուզյանը, 1996 թվականին Թեհրանից մշտական բնակության է մեկնել Ստեփանակերտ և 1999 թվականին ընտանիք կազմել Անժելա Զաքարյանի հետ, ունեցել երեք զավակներ՝ Ավետիսը և նրա երկու կրտսեր քույրերը՝ Անուշը և Աննան։
Ավետիսը 2018 թվականին ընդունվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ, իսկ 2019 թվականին՝ անցել զինվորական ծառայության։
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ վիրավոր զինակցին օգնություն ցուցաբերելու պահին։
ՀՀ դեսպանը խնդրել է Զաբել Պուլուզյանին իր ցավակցությունը և երախտագիտությունը հայտնել Պուլուզյաննների ողջ ընտանիքին։
Լրահոս
Խապրիկ


2021-02-27 - Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

2021-02-20 - Տեսանյութ. Բախում հանրահավաքի ժամանակ

2021-02-18 - Մահացել է դերասան, ռեսժիսոր Անդրեյ Մյագկովը
Լուսանկար և պատմություն

2020-08-26 - Մուսալեռցիներ

2020-08-14 - 108 տարի առաջ կայացավ «Անուշ» օպերայի առաջնախաղը

2020-08-13 - Բախալ Հովհաննեսն ու նրա խանութը Խարբերդում

2020-08-08 - Հայ պատմաբանը՝ Բեյրութի ավերակներում

2020-05-25 - Ի՞նչ են խորհրդանշում «Սասունցի Դավիթ» արձանի մասերը

2020-05-24 - Վարդան Մամիկոնյանի հայտնի նկարի պատմությունը

2020-05-11 - Օշարակ վաճառողը` Խարբերդից. 1910 թ.

2020-04-29 - Հայ կանանց «ազգային» դիմակները՝ անկախ համաճարակներից

2020-04-21 - Ցեղասպանությունից փրկված որբերը գուլպա են գործում
Ի՞նչ Գրեցին
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա

2021-01-31 - Լիբանանահայ՝ Բիւզանդ Պետոյեան զոհ՝ «Քորոնա»ի

2021-01-31 - Ոչ եւս է լիբանանցի հայասէր գործիչ՝ Միշէլ Մըրը

2021-01-31 - Ֆիլթման. «Մենք ձախողեցանք Սուրիոյ մէջ»


2021-01-30 - Մահացած է ազատամարտիկ Կարինէ Աղէկեանը

2021-02-28 - Վատիկանի մէջ յիշատակուեցաւ Սուրբ Գրիգոր Նարեկացին


2021-02-17 - Գագիկ Ծառուկեանի նուիրած Սիմբան մեծցած է

2021-02-12 - Սփիւռքահայ երիտասարդը կալանքի տակ