Կիւմրիի մէջ ցրտահարութենէն 70-ամեայ միայնակ կին մահացած է: Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է «Շիրակ կեդրոն» հ/կ նախագահ Վահան Թումասեանը:
«Ցրտահարութիւնից մահացութեան դէպք, այնուամենայնիւ գրանցուեց Կիւմրիում:
Այսօր գրանցուել է ցրտահարութիւնից մահացութեան, առնուազն ինձ յայտնի առաջին դէպքը: Միայնակ բնակող, տնակի հասցէով հաշուառում ունեցող 70 ամեայ տարեց կին՝ Շ. Գ.-ն:
Անկեղծ ասած ես սկզբունք էի դրել, որ ամէն ինչ անելու էինք, որպէսզի ցրտահարութեան դէպքեր այս տարի եւս չգրանցուեն Կիւմրիում, բայց աւաղ...:
Մանրանասները ներկայումս ճշդում ենք, պարզապէս նրա հաշուառման հասցէով ոչ մէկը մեզ վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, չունէր նաեւ իր անունով ելեկտրականութիւն սպառողի քոտ, հնարաւոր է փաստացի չի բնակուել այն հասցէում, որտեղ հաշուառուած է եղել:
Ինչեւիցէ տարեց կնոջը Կիւմրու քաղաքապետարանի կողմից այսօր յուղարկաւորեցին «Շիրակ» գերեզմանոցի այն վայրում, որը յատուկ նախատեսուած է անօթեւան եւ խնամքից դուրս մնացած հանգուցեալների համար»,- գրած է ան: