Չտրվել Թուրքիայի նենգամիտ քաղաքականությանը.ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը... Սրբոց Վարդանանց տոնի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Հայ որբեր եւ գաղթականներ խնամած նորվեգուհին 150 տարեկան է...
«Ես իրավունք ունեմ մահանալու այն երկրում, որտեղ ծնվել եմ»
«Ես իրավունք ունեմ մահանալու այն երկրում, որտեղ ծնվել եմ»
19 January 2021 , 13:32

Ես իրավունք ունեմ մահանալու այն երկրում, որտեղ ծնվել եմ։

Ու մահացար․․․ 2007-ին  դեռ 70 միլիոնանոց Թուրքիայում վախեցան հարազատ Պոլսի թաղերի մեջ աղավնու պես վախվորած, գլուխն ամեն մի շշուկի ուղղությամբ թեքող, սրտի մեջ միշտ տագնապ ու վախ կրող, բայց միևնույն ժամանակ ազատ ՔԵԶՆԻՑ։ Վերջին բառը, որ լսեցիր՝ գյավու՜՜՜ր։ Դու, որ, գրիչդ ու լեզուդ դրեցիր հենց այս խտրականության վերացման գործին, ի՞նչ զգացիր տեսնես այդ պահին, լսեցի՞ր այդ բառը։ Սիրտդ ցավի՞ց կծկվեց, թե վիրավորանքից։

Ու մահացար, հենց քո երկրում, չէ՞ որ դու աչք ունեիր այդ հողի վրա․․ ուզում էիր տակն անցնել․․․ անցա՜ր։ Մալաթիացի Հրանտը արմատ դրեց Բալըքլը գերեզմանատանը։ Բոլորի մտքում մնացիր դու՝ աղավնու պես անօգնական գետնին ընկած․․ կոշիկիդ մեկը պատռված։

Կան գրողներ, արվեստագետներ, որոնց  հասկանում և ընդունում են մահանալուց հետո։ Թուրքիայում, չգիտես ինչու  (կամ գիտես) նման դեպքերը շատ են: Վերջին հարյուրամյակում Թուրքիայում սպանված 62-րդ լրագրողն էիր դու, մնացածի նման դու էլ բացառություն չեղար։ Քեզ հետո հասկացան (երևի), հետո լսեցին հարցազրույցներդ, կարդացին քեզ։ Քո հարազատ Շիշլիի Սամանյոլու փողոցը դարձավ Հրանտ Դինք, քեզ հետմահու տվեցին բազում-բազում մրցանակներ։

Բոլորը դարձան հայ, բոլորը դարձան ԴՈՒ․․․ Այսինքն դարձան գյավու՞ր․․

Հասկացա՞ն քեզ․․․ Իսկ մենք քեզ հասկացա՞նք։ Չէ, ախպարիկ։

Քեզ չընկալեցինք Սփյուռքում, երբ ասացիր՝ մի՛ մնացեք 1915 թվականի իրադարձություններում, մի՛ շղթայեք ձեզ 1915-ով, մի՛ սպասեք, որ օտար ինչ-որ մի երկիր կ՚ընդունի Ցեղասպանությունը։ Հայաստանում բարկացանք, երբ դու ասացիր, որ 1918-ին հայերը սպանել են թուրքերին։ Թուրքերը քեզ ատեցին, երբ ասացիր՝ հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու՞ են այս հայերը պնդում անընդմեջ, որ ցեղասպանություն է եղել։ Քեզ չհասկացան, երբ ասացիր, որ երկու ինքնություն և երկու գիտակցություն ես կրում դու։ Առաջինը՝ թուրքաբնակ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի…երկրորդը՝ հայ․․․ Թուրքիայի հայ համայնքի մի մասը, և միևնույն ժամանակ Հայաստանի ու Սփյուռքի մի մասնիկ։ Հասկացա՞նք քեզ, ախպարիկ։ Արդարության ձայնը ավելի լսելի դարձնելու համար 12 էջանոց թերթիդ 2 էջը ընդամենը հայերեն դարձրիր, 10-ը՝ թուրքերեն․․ Հասկացա՞նք։  Քեզ թերևս միայն Պոլսո համայնքը հասկացավ՝ սեփական հողը չլքելու համար Թուրքիայում ապրողը։

Կհասկանանք, չէ՞ որ քեզ արձակված փամփուշտը մեզ բոլորիս էր ուղղված․ քեզ՝ քո 2 ինքնությանը,  մեզ՝ առանձին-առանձին։

Օրացույցը ցույց է տալիս՝ Հունվարի 19։ Կտրեցին թևերդ, արդարության աղավնի․․․

«Աղաւնիները համոզեցին, ըսին որ իրենց վրայ
չեն կրակեր. Հրանդ հաւատաց․․․» Զահրատ

 

Անի Դեյմենջյան


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture