«Քարինտակցի 58-ամեայ բնակչուհու՝ Ալվարդ Թովմասեանի աճիւնը որոնողական խումբը գտել է տան բակում: Հարազատները ճանաչել են զոհուած կնոջ ինքնութիւնը։ Նշանակուել է դատաբժշկական փորձաքննութիւն։ Յունուարի 13-ին որոնողական աշխատանքներ են իրականացուել նաեւ Թալիշի, Հատրութի եւ Մատաղիսի ուղղութիւններով, որտեղ զոհուածների աճիւններ չեն յայտնաբերուել։ Առայսօր մարտական գործողութիւնների վայրերում յայտնաբերուած զոհուած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թիւը 1230 է:Այսօր որոնումներ չեն իրականացուելու: Ատրպէյճանական կողմը տեղեկացրել է, որ որոշ աշխատանքների պատճառով առայժմ հնարաւոր չէ»,-յայտնած է Թադեւոսեանը։