Ննջիր խաղաղության մեջ, Աղբարիկ... Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվեց Մասսյացոտնի թեմը... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Դինքի կյանքի պայքարը արդիական է...
Ռազմական բժիշկ Նարեկ Մելիքյանը հայրենիքի համար զոհված հազարավորներից մեկն էր
Ռազմական բժիշկ Նարեկ Մելիքյանը հայրենիքի համար զոհված հազարավորներից մեկն էր
26 November 2020 , 14:37

Մի ձեռքում զենք, մյուսում՝ բժշկական պայուսակ, իսկ սրտում՝ բժշկի առաքելությունը: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, Սանասարի (Կուբաթլու) զորամասերից մեկի բուժծառայության պետ Նարեկ Մելիքյանն անմահացավ մարտի դաշտում. հասցրեց փրկել շատերին:
Ադրբեջանա-թուրքական ագրեսիան, որն արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ին վերածվեց լայնածավալ պատերազմի, բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ դարձավ: Պատերազմի սաստկությունը բուժծառայողների համար երբեմն անհնարին էր դարձնում առաջնագծից վիրավորների դուրսբերումն ու բուժօգնության տրամադրումը. մեր ռազմական բժիշկներն անհնարինը դարձնում էին հնարավոր: Մարտի դաշտում հայրենիքի համար զինվորը կռվում էր թշնամու, ռազմական բժիշկը՝ մահվան դեմ՝ հանուն այն կյանքերի փրկության, որոնք պաշտպանում են հայրենի հողը:
Ռազմական բժիշկ Նարեկ Մելիքյանն անմահացավ Ջրականում (Ջաբրայիլ): Նա հավերժ կմնա առաջնագծի ամենաթեժ հատվածներում վիրավորված և իր կյանքի գնով փրկված մարտիկների հիշողության մեջ:
Ավագ եղբոր՝ Մինաս Մելիքյանի խոսքով՝ Նարեկը իրենց պապի հարուստ գրադարանի ամենապարտաճանաչ ընթերցողն էր: Նա փոքր հասակից սիրել է գիրքը և հոգացել պապու գրադարանի մասին: «Պապուն խոստացել էր, որ բժիշկ է դառնալու: Խոստումը կատարեց...»,- հիշում է Մինաս Մելիքյանն՝ ընդգծելով, որ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ բարձր միավորներով ընդունված Նարեկը նույնկերպ շարունակել է ուսումը՝ օրինակելի վարքի և գերազանց առաջադիմությամբ սովորելու համար արժանացել շնորհակալագրերի:
Ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո Նարեկ Մելիքյանը նախընտրում է մասնագիտական ծառայությունն անցնել առաջնագծի՝ Սանասարի (Կուբաթլու) զորամասերից մեկում: Ռազմական բժիշկը նպատակ ուներ ծառայությունից հետո վերադառնալ և շարունակել կրթությունն օրդինատուրայում:
Մինաս Մելիքյանի խոսքով՝ Նարեկը ռազմական բժշկի մասնագիտությունն ընտրել է գիտակցելով, որ պետք է մասնագիտական առաքելությունը կատարի բարդ իրավիճակներում, հաճախ՝ ոչ բարենպաստ պայմաններում. «Սիրում էր դժվարությունները, դրանք հաղթահարում էր ժպիտով...»,- ընդգծում է ավագ եղբայրն՝ ավելացնելով՝ հայրենքի համար զոհված հերոսները կապրեն այնքան, որքան սերունդները կհիշեն նրանց:
Նարեկ Մելիքյանն անմահացավ՝ տալով իր կյանքը՝ կյանքի համար, կյանքը՝ կյանքի գնով:

 


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture