Ննջիր խաղաղության մեջ, Աղբարիկ... Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվեց Մասսյացոտնի թեմը... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Դինքի կյանքի պայքարը արդիական է...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մայր Աթոռի կառույցներում ապաստանած արցախցի ընտանիքներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մայր Աթոռի կառույցներում ապաստանած արցախցի ընտանիքներին
22 November 2020 , 13:20

Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Էջմիածին քաղաքում այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում ապաստան ստացած արցախցի ընտանիքներին։ Արցախից տեղահանված ընտանիքների Հայոց Եկեղեցին կացարան և ամբողջական խնամատարում է ապահովել նաև Ծաղկաձորում, Սաղմոսավանքում և Եղեգնաձորում գտնող թեմական այլ կառույցներում։

Արցախցիների հետ հանդիպումը սկսվեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ․ Մարկոս քահանա Մանգասարյանի խոսքով, ապա հայորդիներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձավ արցախցիների ոգու  անպարտելիությանն ու քաջությանը՝ հակառակ այս պատերազմական օրերին կրած զրկանքների, տառապանքի ու ցավի։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց, որ արցախահայությունը ուժ գտնի իր մեջ և առ Աստված ապավինությամբ վերադառնա վերականգնելու Արցախը, իր աշխատանքով վերստին շենացնելու այն և նոր փառավոր էջեր արձանագրելու Արցախի պատմության մեջ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց՝ հայ ժողովուրդը չգիտի վհատվել, դժվարությունների առջև ծնկել․ դա մեր քրիստոնեական հավատքից, առ մեր Տերն ունեցած վստահությունից է բխում, և Տերը պիտի իր օրհնությունը հովանի դարձնի Հայաստանի և Արցախի վրա, որպեսզի դուրս գանք ստեղծված այս ծանր ու դժվարին իրավիճակից։

Նորին Սրբությունը շեշտեց, որ իբրև ժողովուրդ Աստծուց շնորհ ունենք ցավն ու տառապանքը ուժի վերածելու և այդ ուժով արարելու, վերաշինելու մեր կյանքը, արթուն պահելու մեր մեջ հայրենիքի շենության ու զորացման, մեր սերունդների ապագայի կերտման, մեր ժողովրդի հարատևության հետ առնչված տեսիլքները։

Վեհափառ Հայրապետը պատգամեց արցախցիներին ամուր պահել իրենց ոգին, զորավոր՝ հավատքը՝ հավաստիացնելով, որ Հայոց Եկեղեցին և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը կարելի բոլոր միջոցներով ու հնարավորություններով զորավիգ ու օգնական է լինելու նրանց առկա մարտահրավերների հաղթահարման և Արցախի կյանքի վերաշինության գործում։ «Մենք հավատում ենք, որ պիտի կարողանանք մեր երազների հայրենիքը կերտել մեր քաջարի զավակների հավատքով ու աննկուն ոգով։ Այս ցավի, տրտմության ապրումները մենք վերածելու ենք ձեռքբերումների ու հաղթանակի ապրումների», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հայոց Հովվապետը արցախցի ընտանիքների հետ զրուցեց նրանց սպասումներից և հետագա ծրագրերից։

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture