Թուրքիան թյուրքալեզու երկրներին կոչ է արել՝ համերաշխություն ցուցաբերել և աջակցել Ադրբեջանին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևութ Չավուշօղլուն, նշում է «Անաթոլու» գործակալությունը:
«Թյուրքալեզու երկրները պետք է համերաշխություն հայտնեն Ադրբեջանին: Անկարան ուղղակիորեն միշտ եղել և մնում է Բաքվի կողմը՝ պատմական հողերի ապաօկուպացման արդար պայքարում»,- ասել է Չավուշօղլուն՝ Ղազախ-թուրքական միջազգային համալսարանում իր ելույթի ժամանակ՝ Երևանի գործողությունները որակելով որպես ռազմական հանցագործություններ, իսկ Հայաստանին անվանել է օկուպանտ: