Էքսպերիﬔնտալ ֆիլմը օգնեց ոստիկանությանը՝ հայտնաբերել և ձերբակալել հոսպիտալացված երիտասարդին վնասվածք հասցնողին
Համացանցում հայտնված ֆիլմի շնորհիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է գտնել և բերման ենթարկել 29-ամյա Գ.Կ.-ին, որ կյանքին վտանգ սպառնացող ծանր հարված էր հասցրել Երևանի բնակիչ Ա.Մ.-ին: Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Համացանցում տեղադրված ֆիլմի և ձեռք բերված այլ բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով:
Տուժած երիտասարդի վիճակը գնահատվում է կայուն ծանր: