Իսրայելն Իրանի «հարցերը լուծելու համար» միջոցների մեջ ոչ մի բացառություն չի դնում. Սևակ Արծրունի... Հայերը գերեվարել են ահաբեկիչ՝ ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից . Տեսանյութ... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Ադրբեջան. արհեստականորեն ձևավորված մի պետություն...
Չպետք է թույլ տալ, որ գեղեցիկ արևմտահայերենը կորցնի իր ուժը. ՀՀ նախագահի տիկին
Չպետք է թույլ տալ, որ  գեղեցիկ արևմտահայերենը կորցնի իր ուժը. ՀՀ նախագահի տիկին
25 September 2020 , 11:44

 

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Քուվեյթի հայկական ազգային վարժարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ, տեղեկանում ենք Նունե Սարգսյանի մանկական գրքերի ֆեյսբուքյան էջից: 
 
Այս տարեսկզբին տիկին Սարգսյանը Քուվեյթ կատարած այցի շրջանակում հյուրընկալվել էր վարժարանում, որը հիմնվել է 1960 թվականին և մեծ ներդրում է ունեցել սփյուռքում սերունդների դաստիարակության և համալսարանական ուսման պատրաստության գործում:
Կրթօջախը Պարսից ծոցի և արաբական երկրների միակ ամենօրյա հայկական վարժարանն է:
Հանրապետության նախագահի տիկինն իր ողջույնները փոխանցելով ուսուցիչներին՝ հիշել է, որ շատ լավ տպավորություններ է ստացել վարժարան այցից՝ ընդգծելով, որ վարժարանի ուսուցչական կազմի նվիրվածությունն իրենց գործին գնահատանքի է արժանի:

«Հայկաշխարհ» մանկապատանեկան արևմտահայերեն կայքի խմբագրակազմի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպմանը տիկին Նունե Սարգսյանը վարժարանի ուսուցիչների հետ զրուցել է հեռավար ուսուցման առավելությունների ու դժվարությունների, Հայաստանից դուրս արևմտահայերենի պահպանման ու ամրապնդման, ինչպես նաև՝ մեկուսացման պայմաններում երեխաների ակտիվ կյանքի ապահովման հարցերի մասին:

Անդրադառնալով հեռավար ուսուցման առավելություններին և թերություններին՝ տիկին Սարգսյանը նշել է. «Լավ կողմերը հետևյալն են՝ ծնողները ստիպված չեն աշակերտներին մեքենայով շոգ եղանակին տանել դպրոց և բերել: Նշանակում է՝ ավելի քիչ մեքենաներ են դուրս գալիս փողոց, որը լավ է նաև բնության համար: Երկրորդ, այն ավելի պրակտիկ է. ուսուցիչն ավելի կազմակերպված է տեղեկությունը փոխանցում աշակերտին, կարող է նստել տանն իր սեղանի մոտ, ինչպես հիմա ես եմ, և կարդալ իր դասախոսությունը: Վատ կողմն այն է, որ աշակերտները զրկվում են սոցիալապես իրար հետ շփվելուց, չկան միջուսանողական զրույցներ, հարաբերություններ, և անհատ մարդն առանձնանում է: Դա է, որ դպրոցները և վարժարանները պետք է թույլ չտան»:
Նրա խոսքով՝ հեռավար ուսուցումը կարելի է շարունակել, բայց դրա հետ մեկտեղ պետք է ապահովել նաև աշակերտների սոցիալական շփումը՝ լինի դա սպորտային մրցում, համերգ, բակային խաղ, մարաթոն:

Տիկին Սարգսյանն առաջարկել է նաև օգատագործելով նոր տեխնոլոգիաներն ու հնարավորությունները՝ կապ ապահովել վարժարանի սաների և Հայաստանի նրանց հասակակիցների միջև՝ հնարավորություն տալով նրանց այս մեկուսացման ընթացքում նոր ընկերներ ձեռք բերել հայրենիքում:
Վարժարանի ուսուցիչները անդրադարձել են նաև հեռավար ուսուցման համար արևմտահայերենով դիդակտիկ նյութերի պակասի խնդրին: Ի պատասխան այս դիտարկումների՝ տիկին Սարգսյանը նշել է, որ շատ է կարևորում արևմտահայերենի պահպանումը և ամրապնդումը Հայաստանից դուրս: «Չպետք է թույլ տալ, որ այս գեղեցիկ լեզուն կորցնի իր ուժը, ուստի պետք է տպագրվեն գրքեր, անցկացվեն մրցույթներ, ասմունքի երեկոներ»,-ասել է տիկին Սարգսյանը: Այս համատեքստում նա առաջարկել է «Հայկաշխարհ» կայքի հիմնադիր, խմբագիր Նայիրի Մկրտիչեանի հետ համագործակցաբար արևմտահայերենով բանաստեղծությունների նախագահական մրցույթ կազմակերպել երեք խմբերի՝ տարրական, միջին և ավագ դասարանների աշակերտների համար, արդյունքներն ամփոփել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը և մրցանակներ հանձնել հաղթողներին:
Ամփոփելով զրույցը՝ տիկին Սարգսյանը հորդորել է չհուսահատվել. «Ուժեղ եղեք, ամուր եղեք, պահեք և սիրեք ձեր ընտանիքները, որը շատ կարևոր է»:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture