image

Երևանում սիրիահայերին սպասարկող բժշկական կենտրոնի վերաբացումը հետաձգվում է

Երևանում սիրիահայերին սպասարկող բժշկական կենտրոնի վերաբացումը հետաձգվում է

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունից տեղեկանում ենք, որ Քովիդ-19-ի համավարակով պայմանավորված՝ ՀԲԸՄ «Քլոտիա Նազարեան»բժշկական կենտրոնի վերաբացումը հետաձգվում է անորոշ ժամանակով: Նշենք, որ կենտրոնը բացվել էր 2016-ին՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն հայանքում և սպասարկում էր սիրիահայերին: Այստեղ գործում էին ակնաբուժական, գինեկոլոգիական, սրտաբանական ու մանկաբուժական բաժանմունքներ, աշխատում էին վերջին տարիներին Հայաստանում հաստատված բժիշկներ:
ՀԲԸՄ-ից տեղեկացնում են, որ բժշկական կենտրոնի վերաբացման մասին լրացուցիչ կհայտնեն: