Նոր նամականիշ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին

26 June 2020 , 14:49
Հունիսի 24-ին լրացավ Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելության 4-րդ տարին: Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։
Հետաքրքրական է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը 2020 թվականը հայտարարել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի», ու այդ նախաձեռնությանն է միացել նաև Վատիկանը՝ թողարկելով նամականիշ, որի վրա պատկերված է, թե ինչպես Հայաստան այցելության ընթացքում Ն․Ս․ ֆրանցիսկոս Պապը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսի հետ ջրում են խորհրդանշական Նոյան Տապանի մեջ տնկված որթատունկը՝ դրանով իսկ վերահաստատելով, որ բույսի ու երկրագնդի առողջության թեման հոգևոր արժեք է, տեղեկանում ենք Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից:

Նշենք, որ անցյալում ևս Վատիկանը թողարկել էր նամականիշերի շարք, ուր հատուկ տեղ էր զբաղեցրել Հայաստան պատմական այդ այցելության թեման: Մասնավորապես՝ 2016թ. հունիսի 24-26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Պապը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի ֆոնին աղոթելիս։

Լրահոս
Խապրիկ

2021-01-20 - Ջո Բայդենի կինը «Մարգարյան» պիտակով հագուստ է կրել

2021-01-20 - Մեծ հայրենասերի հիշատակին

2021-01-19 - «Հրապարակ»

2021-01-19 - Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը

Լուսանկար և պատմություն

2020-08-26 - Մուսալեռցիներ

2020-08-14 - 108 տարի առաջ կայացավ «Անուշ» օպերայի առաջնախաղը

2020-08-13 - Բախալ Հովհաննեսն ու նրա խանութը Խարբերդում

2020-08-08 - Հայ պատմաբանը՝ Բեյրութի ավերակներում

2020-05-25 - Ի՞նչ են խորհրդանշում «Սասունցի Դավիթ» արձանի մասերը

2020-05-24 - Վարդան Մամիկոնյանի հայտնի նկարի պատմությունը

2020-05-11 - Օշարակ վաճառողը` Խարբերդից. 1910 թ.

2020-04-29 - Հայ կանանց «ազգային» դիմակները՝ անկախ համաճարակներից

2020-04-21 - Ցեղասպանությունից փրկված որբերը գուլպա են գործում
Ի՞նչ Գրեցին
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա

2021-01-22 - Հաւաքական Աշխատանքով Եւ Կամքով

2021-01-19 - Ընտրութիններու յետաձգումը Փաշինեանի յօգուտ չէ

2021-01-16 - Տ. Մեղրիկ եպս. Բարիքեան զոհ՝ «Քորոնա»ի

2021-01-07 - Հալէպ ծնած Կարօն՝ հայրենիքի նահատակ

2021-01-15 - Պէյրութի մէջ. «Քորոնա»ի հետեւանքով 2 երիտասարդ զոհեր
