image

Հայաստանից Հալեպին կրկին օգնություն է փոխանցվել

Հայաստանից Հալեպին կրկին օգնություն է փոխանցվել

 

Հունիսի 25-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հայաստանի հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին  կրկին բժշկական անհրաժեշտ պարագաներ է փոխանցել: 
Բժշկական կենտրոնների ղեկավարներն իրենց երախտագիտությունն են հայտնել հայ բժիշկներին՝ տրամադրված բժշկական պարագաների, բժշկական հաստատություններում ամենօրյա ցուցաբերվող բժշկական օժանդակության համար, ինչպես նաև Հալեպում ՀՀ հյուպատոսությանը՝ մշտական աջակցության համար։