image

Հայաստանի մէջ բժիշկները կը գործեն իրենց վերջին հնարաւորութիւններով. Ռուսական ալիքի անդրադարձը

Հայաստանի մէջ բժիշկները կը գործեն իրենց վերջին հնարաւորութիւններով. Ռուսական ալիքի անդրադարձը

Ռուսական Առաջին ալիքը պատրաստած է նիւթ  «Քորոնա» ժահրի համաճարակի կապակցութեամբ Հայաստանի մէջ ստեղծուած իրավիճակի մասին:

Ներկայացուած նիւթին մէջ ըսուած է՝

«ԱԻՆ ավտոմեքենայից լսվող տագնապ հարուցող ձայնը երեւանյան փողոցներում չի լռում մինչեւ երեկո, սակայն, թվում է, դա այնքան սովորական է դարձել, որ մարդիկ արդեն ուշադրություն չեն դարձնում:

Այդպես են վերջին զանգը նշել Երեւանի դպրոցներից մեկի շրջանավարտները: Հանդիսությունների փոքր սրահում սեղանների շուրջ դժվարությամբ են տեղավորվել շրջանավարտները, ծնողները, ուսուցիչները: Ո՞ւր է սոցիալական հեռավորությունը:

Մինչդեռ խոսքը ոչ միայն մասնակիցներից եւ մանկավարժներից հեռավորության մասին է: Այդօրինակ վարք Հայաստանում, պարզվել է, կարելի է սպասել ամենուր, անգամ կառավարության աշխատակիցներից: Նաեւ երկրի վարչապետը, որն օրեր առաջ հայտարարել էր իր հիվանդության մասին, համոզված է, որ նա նույնպես դարձել է անպատասխանատվության զոհ:

«Աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ իմ առջեւ դրել է ջրով լի բաժակ ձեռնոցներ չկրող աշխատակիցը: Կարծում եմ, որ վարակումը տեղի է ունեցել հենց այդ պահին: Այդ ժամանակ, իհարկե, նկատողություն եմ արել»,-պատմել է Նիկոլ Փաշինյանը:

Այժմ վարչապետի, իր ամբողջ ընտանիքի, ինչպես նաեւ Հայաստանում ավելի քան 11 հազար մարդու մոտ, ըստ վիճակագրության, գրանցվել է կորոնավիրուս: Այդպիսին են վերջին տվյալները, որոնց, կարծես, պաշտոնատար անձինք այնքան էլ չեն հավատում:

«Այժմ շուրջ 20 հազար վարակված կա, ինչպես ես, եւ երբեմն անգամ նրանց ընտանիքները չեն կարծում, որ վարակված են: Իսկ նրանք, ովքեր իրենք էլ տեղյակ չեն հիվանդության մասին եւ կասկած անգամ չունեն, դառնում են վիրուսի գլխավոր տարածողը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի կառավարության ղեկավարն օգտվում է մոտավոր տվյալներից, քանի որ ավելի հստակ թվեր չունի: Երկրում բավարար չեն լաբորատորիաները: Օգնություն են ցուցաբերում ռուս զինվորականները, որոնք ստեղծել են Երեւանում թեստավորման շարժական համալիրներ: Սակայն միեւնույն է, 60 հազար հետազոտությունը երեք միլիոն մարդու հաշվով համավարակի ամբողջ ընթացքում չափազանց քիչ է: Քիչ թե շատ իրական պատկեր են տեսնում բժիշկները հիվանդանոցներում:

«Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվն անդադար աճում է: Մեզ մոտ՝ երկրի խոշորագույն ինֆեկցիոն հիվանդանոցում, բոլոր 600 մահճակալները զբաղված են: Չկան ազատ տեղեր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որոշ պացիենտներ միացված են ԹԱՕ սարքերին: Եթե այդպես շարունակվի, կարող է գա ժամանակ, երբ մենք չկարողանանք ընդունել նոր հիվանդներ»,-ասել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բժշկուհի Մարիետա Թարաքչյանը:

Նույն իրավիճակն է տիրում Հայաստանի բոլոր հիվանդանոցներում: Եւ անգամ հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր ստիպված խոստովանել, որ իրավիճակը մոտենում է կրիտիկական կետի. «Դասակարգում է կատարվում պատերազմի ժամանակ, երբ բուժում են ստանում առողջանալու շանս ունեցող հիվանդները եւ հակառակը: Չի բացառվում, որ անգամ ներկայիս տեմպերը պահպանվելու դեպքում (կորոնավիրուսի տարածման – խմբ.) մենք առաջիկա օրերին այդպիսի որոշում կկայացնենք: Սակայն մենք անում ենք հնարավոր ամեն ինչ դրանից խուսափելու համար, ապահովում ենք նոր մահճակալներ եւ այլն»:

Ահա Երեւանից այս կադրերն է տարածել «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ երկրում խոշորագույն մարզահամերգային համալիրում հարյուրավոր մահճակալներ: Իսկ դեռեւս մայիսի կեսերին երկրի իշխանությունները թույլատրել են վերսկսել ձեռնարկությունների, առեւտրի կենտրոնների եւ ռեստորանների աշխատանքը: Այն ժամանակ՝ երկու ամսվա խիստ սահմանափակումներից հետո, թվացել էր, որ հիվանդությունը դարձել է պակաս վտանգավոր, քան աճող տնտեսական կորուստները: Ռիսկի վճարը դարձել էր վերջին օրերին հիվանդության կտրուկ աճը: Եւ այժմ կրկին քննարկվում է խիստ կարանտինային միջոցառումների վերադառնալու հնարավորությունը»: