image
Հրատապ լուրեր:

Մահացած է հայրենի դերասանուհի Կարինէ Բուռնազեանը

Մահացած է հայրենի դերասանուհի Կարինէ Բուռնազեանը

61 տարեկանին կեաքէն հեռացած է Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական քոմետիայի (երգիծական) պետական թատրոնի դերասանուհի Կարինէ Բուռնազեանը։

Կարինէ Բուռնազեան ծնած է 14 յունուար 1959-ին, Երեւան։ 1977 թուականէն սորված է Երեւանի Յ․ Պարոնեանի անուան երաժշտական քոմետիայի թատրոնին կից թատերական արուեստանոցին մէջ (Զ․ Աբրահամեանի դասարան)։ 1988 թուականէն կ'աշխատէր նոյն թատրոնին մէջ: