image

Մէկանգամեայ թռիչք Մոսկուայէն ՝ Երեւան

Մէկանգամեայ թռիչք Մոսկուայէն ՝ Երեւան

ՌԴ կառավարութեան կողմէ «Ռետ Ուինկս» օդանաւային ընկերութիւնը ձեռք բերած է մէկանգամեայ թոյլտւութիւն 6 ապրիլին, Մոսկուայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկուա-Երեւան թռիչքը (WZ4323), որով կրնան Հայաստան վերադառնալ բացառապէս Ռուսաստան գտնուող ՀՀ քաղաքացիները: Այս մասին յայտարարութիւն տարածած է ՌԴ-ի մէջ ՀՀ դեսպանութիւնը։

Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարաւոր պիտի ըլլայ ձեռք բերել Մոսկուայի «Տոմոտետովօ» միջազգային օդակայանի N94 տոմսարկղէն, ինչպէս նաեւ Երեւանի Զուարթնոց միջազգային օդակայանին մէջ՝ «Red wings» ընկերութեան ներկայացուցչութենէն:

Տոմսերու հետ կապուած հարցերով կրնաք կապ հաստատել հետեւեալ հեռախօսահամարներով՝

Մոսկուա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18,
Երեւան:+374-91 969612:                                                                                                                                                            

Ընդգծենք, որ վերոնշեալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները պիտի ենթարկուին 14-օրեայ պարտադիր քարանթինային ռեժիմի: