image
Հրատապ լուրեր:

Ծաղկաձորի մէջ 80 մեկուսացուած անձ կայ, որոնց մէջ յղի կանայք

Ծաղկաձորի մէջ 80 մեկուսացուած անձ կայ, որոնց մէջ յղի կանայք

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լայվ է մտել Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տնից, որտեղ 80 մեկուսացված անձինք կան:

Նա նշեց, որ սա Ծաղկաձորում իրենց երկրորդ կետն է. «Այստեղ գտնվողն քաղաքացիները մինիմում երկշաբաթյա ժամանակ են անցկացնում, հետո թեստավորվելուց հետո ուղեւորվում տուն»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ աշխատանքների գլխավոր համակարգողը Կոտայքի մարզից Դավիթ Կարապետյանն է, ինչպես նաեւ  հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակից Սպարտակը, ով  արդեն 9-րդ օրն է, այստեղ է գտնվում, տուն չի գնում:

Վերջինս իր խոսքում նշեց. «Այս պահին ունենք 80 հյուր, որոնք իրենց շատ լավ են զգում, սպասարկումը կատարվում է ամենաբարձր մակարդակով: Ունենք տարբեր մարդիկ, որոնք օգնում են մեզ: Սնունդը բարձրակարգ է, բարերարները մեզ մատակարարում են խորոված, նարինջ, կիվի, անանաս, տարբեր մրգեր, բնական հյութեր: Ավելի առողջ սննդից ունենք տնական կաթ, մածուն, թթվասեր, որը պարոն Կարապետյանը հատուկ բերում է մեր հղիների համար: Հղիներից մեկն անհանգստանում էր, որ երեխայի սրտի զարկերը չի լսում, պարոն Կարապետյանը բերեց հատուկ սարքավորում եւ մասնագետներ: Ներկայումս հիղները գտնվում են շատ լավ վիճակում, ամեն բան նորմալ է: Այնքան լավ է, որ շատերը ցանկանում են եւս 14 օր հետաձգել այստեղ իրենց նմանը»:

Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ այստեղ կարծես զուգահեռ իրականություն է գործում. «Մի քիչ դարպասները փակ ենք պահում, որ ներսու դուրս չանեն, բայց ներսում կյանքը շարունակվում է, ինչպես առօրյայում: Հույս ունենք, որ բոլորը կգնան տուն: Սակայն, երբ լինում է առողջական խնդիր, տեղափոխում ենք հիվանդանոց»: