Կորոնավիրուսից մահացած լիբանանահայի ընտանիքը բուժզննում է անցնում

26 March 2020 , 13:08
Մարտի 25-ին Լիբանանում կորոնավիրուսից մահացած Պետիկ Օղկասյանի ընտանիքը լիբանանահայ համայնքի «Կորոնայի ճգնաժամային շտաբի» ցուցումով և Կարմիր Խաչի օժանդակությամբ տեղափոխվել է Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց՝ բուժզննումններ անցնելու: Այս մասին տեղեկանում ենք շտաբից:
Ռաֆիկ Հարիրիի հիվանդանոցը Լիբանանում ընտրվել է իբրև երկրում կորոնավիրուսով վարակված մարդկանց բուժման վայր: Օրեր առաջ այդ հիվանդանոց էր տեղափոխվել նաև 46-ամյա Պետիկ Օղկասյանը՝ բարձր ջերմությամբ և այլ հարակից գանգատներով, նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս, բայց կյանքը, ցավոք չի հաջողվել փրկել: «Կորոնայի ճգնաժամային շտաբից» տեղեկանում ենք, որ նրանց տանը կատարվել են համապատասխան ախտահանման աշխատանքներ:
Պետիկ Օղկասյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա: Նա Լիբանանում կորոնավիրուսից մահացած 6-րդ մարդն է և առաջին հայը:
Լիբանանահայ համայնքին կորոնավիրուսի մասին իրազեկումներ կատարելու, անհրաժեշտ օգնություն տրամադրելու և համաճարակը հաղթահարելու համար վերջերս Լիբանանի ՀՅԴ-ի միջոցներով ստեղծվել է «Կորոնայի ճգնաժամային շտաբ», որը համայնքի մյուս կառույցների հետ միասին կատարում է շուրջօրյա աշխատանք: Շտաբն ուշադրության կենտրոնում է պահում հատկապես տարեցներին, կարիքավորներին և խոցելի խմբերում գտնվողներին:
Լրահոս
Խապրիկ


2021-02-27 - Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

2021-02-20 - Տեսանյութ. Բախում հանրահավաքի ժամանակ

2021-02-18 - Մահացել է դերասան, ռեսժիսոր Անդրեյ Մյագկովը

2021-02-17 - Գագիկ Ծառուկյանի նվիրած Սիմբան մեծացել է
Լուսանկար և պատմություն

2020-08-26 - Մուսալեռցիներ

2020-08-14 - 108 տարի առաջ կայացավ «Անուշ» օպերայի առաջնախաղը

2020-08-13 - Բախալ Հովհաննեսն ու նրա խանութը Խարբերդում

2020-08-08 - Հայ պատմաբանը՝ Բեյրութի ավերակներում

2020-05-25 - Ի՞նչ են խորհրդանշում «Սասունցի Դավիթ» արձանի մասերը

2020-05-24 - Վարդան Մամիկոնյանի հայտնի նկարի պատմությունը

2020-05-11 - Օշարակ վաճառողը` Խարբերդից. 1910 թ.

2020-04-29 - Հայ կանանց «ազգային» դիմակները՝ անկախ համաճարակներից

2020-04-21 - Ցեղասպանությունից փրկված որբերը գուլպա են գործում
Ի՞նչ Գրեցին
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա

2021-01-31 - Լիբանանահայ՝ Բիւզանդ Պետոյեան զոհ՝ «Քորոնա»ի

2021-01-31 - Ոչ եւս է լիբանանցի հայասէր գործիչ՝ Միշէլ Մըրը

2021-01-31 - Ֆիլթման. «Մենք ձախողեցանք Սուրիոյ մէջ»


2021-01-30 - Մահացած է ազատամարտիկ Կարինէ Աղէկեանը

2021-02-28 - Վատիկանի մէջ յիշատակուեցաւ ՝Սուրբ Գրիգոր Նարեկացին


2021-02-17 - Գագիկ Ծառուկեանի նուիրած Սիմբան մեծցած է

2021-02-12 - Սփիւռքահայ երիտասարդը կալանքի տակ