image

Հայուհին Արաբական Միացյալ Էմիրություններից ՀՀ առողջապահության նախարարությունում իր աշխատանքի մասին

Հայուհին Արաբական Միացյալ Էմիրություններից ՀՀ առողջապահության նախարարությունում իր աշխատանքի մասին

Երբ անցած գարնանը Անահիտ Ակկամը միացավ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքներին, չէր էլ կարող պատկերացնել, որ ընդամենը մեկ տարի անց աշխատելու է աշխարհի առողջապահական ամենամեծ ճգնաժամերից մեկի հետնաբեմում:

Անահիտը կամ պարզապես Անին, Հայաստան է տեղափոխվել Արաբական Միացյալ Էմիրություններից 2008-ին, ապա Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում ստացել է անգլերենի մասնագետի և լրագրողի որակավորում: Նա ցանկանում է իր կարիերան ծավալել հենց հանրային առողջապահության ոլորտում, որովհետև այնտեղ «նոր բաներ սովորելու հնարավորությունը շատ մեծ է»: Վերջին մի քանի շաբաթներն դա ապացուցեցին՝ ավելի, քան երբևէ:
Չնայած աշխարհը պատած քաոսին և հուսահատությանը՝ Անին վստահ է, որ Հայաստանը կորոնավիրուսին հաղթահարելու է: Նա ինչպես Առողջապահության նախարարության բոլոր անձնակազմը, վերջին օրերին հրաժարվել են սովորական 9-ից 6-ը աշխատանքային գրաֆիկից և անցել շուրջօրյա ռեժիմի: «Մենք միշտ էլ միասնական ենք եղել, բայց հիմա դա ակնհայտ է ավելի քան երբեք: Մեզնից յուրաքանչյուրն իր առաջադրանքն ունի, բայց մենք անընդհատ աջակցում ենք իրար ավելի արագ և արդյունավետ աշխատելու համար: Յուրաքանչյուրս մեր անձնական ժամանակն ենք ներդնում»: Հպարտանալով իր գործնկերների աշխատանքով` նա նշում է, որ չի կարող չհպարտանալ նաև բնակչության ուժգին արձագանքով, և օրինակ է բերում այն փաստը, որ կամավորների հավաքագրման մասին հայտարարությունը տարածելուց մի քանի ժամ հետո գրանցվեց 2000 հայտ:
Պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է այս պարագայում պաշտպանվելու ամենալավ միջոցը, Անին վստահեցնում է, որ ամենակարևորը պետք չէ խուճապի մատնվել, պարզապես զգոն լինել և հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Առողջապահության նախարարության ինքնամեկուսացման ուղեցույցին: Լավագույն պաշտպանությունը  հաստատուն իմանալն է, որ դուք և ձեր հարազատները քաջատեղյակ եք և ձեռնարկել եք անվտանգության համապատասխան միջոցները։
Ի սկզբանե իր ֆեյսբուքյան հումորային մեմերով հայտնի Անին կորոնավիրուսին ևս հումորով էր վերաբերվում: «Առաջին մեմերն այն մասին էին, թե որքան ծիծաղաշարժ է կորոնավիրուսը: Հետո մեմերը դարձան «զոմբի ապոկալիպսիսի» և «աշխարհի վերջի» մասին: Հիմա, երբ մարդիկ այս իրավիճակն ավելի լուրջ են ընկալում, մեմերը դարձել են հետաքրքիր միջոց ԱՀԿ-ի ուղեցույցերը ներկայացնելու համար, երբ մարդիկ դեռ ինքնամեկուսացման մեջ են:
Ինչպես Անին է ասում. «Սա միակ իրավիճակն է, երբ մենք կարող ենք աշխարհը փրկել՝ տանը գիշերազգեստով նստած»: Եկեք յուրաքանչյուրս անենք մեզ հասանելիք մասը:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ