image

Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը փակվում է

Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը փակվում է

Հայ տպագիր մամուլի նահապետներից մեկը՝ Ստամբուլում 1940 թ.-ից լույս տեսնող «Մարմարա» («Նոր Մարմարա») օրաթերթի տպագիր տարբերակը կորոնավիրուսի հարուցած խնդիրների պատճառով փակվում է: Այդ մասին տեղեկանում ենք Ստամբուլից: Թերթի արտոնատերերը հայտարարել են, որ  «Մարմարա»-ն այժմ լույս կտեսնի առցանց www.normarmara.com  հասցեով:  Հայտնի չէ, թե ճգնաժամային իրավիճակից հետո օրաթերթը կվերադառնա՞ իր տպագիր կարգավիճակին, թե՞ ոչ:

«Մարմարա»-ի խմբագիրը հայ նշանավոր գրող, հրապարակախոս Ռոպեր Հատեճյանն է, արտոնատերը՝ նրա ընտանիքը:  

Նշենք, որ կորոնավիրուսը խնդիրներ է հարուցել նաև այլ հայկական թերթերի համար. Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթն այսուհետև լույս է տեսնելու շաբաթական երկու անգամ: