image

Սուրիահայ հռչակաւոր սրտաբանը կրկին Հայաստան է

Սուրիահայ հռչակաւոր սրտաբանը կրկին Հայաստան է

Երեւանի «Նորք Մարաշ»  սրտաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ կրկին Հայաստանում է մեր երկորւմ սրտային վիրաբուժության հիմնադիրներից մեկը՝ հալեպահայ հռչակավոր վիրաբույժ Հրայր Հովակիմյանը: Բացառիկ մասնագետի ամեն Հայաստան գալը նշանակում է՝ կփրկվեն սրտի բարդ վիրահատությունների սպասող տասնյակ մանուկներ ու մեծահասակներ:

Իր գործին նվիրված հռչակավոր մասնագետը Հայաստան ժամանելով՝ երբեմն միանգամից շտապում է Նորք- Մարաշ սրտաբանական կենտրոն ու անցնում կյանք փրկելու իր առաքելությանը:

Աշխատելով Ամերիկայի առաջատար բժշկական կենտրոններում՝ նա եկել է Հայաստան ու մեկ տարի անց՝ 1993թ-ին, Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում հիմնադրել մանկական սրտային վիրաբուժության բաժանմունքը, իսկ 1995թ-ին էլ կենտրոնում նրա անմիջական մասնակցությամբ հիմնվել է մեծերի վիրաբուժության բաժանմունքը: Ու այդ տարիներից սկսած երբեք չի կորել անվանի վիրաբույժի կապը հայրենիքի հետ, նա պարբերաբար գալիս է Հայաստան, երբ սրտաբանական կենտրոնի մասնագետները իր մասնագիտական տաղանդի ու խորհրդի կարիքն են ունենում:

Նրա դերը անգնահատելի է նաև հայ վիրաբուժության դպրոց հիմնելու հարցում: Նա Հայաստանում սրտային վիրաբույժների մի ամբողջ սերունդ է կրթել՝ նպաստելով, որ սրտային վիրաբուժությունը զարգանա Հայաստանում: Արդյունքում մենք այսօր ունենք կայացած մասնագետներ, ովքեր կարող են ապահովել այնպիսի արդյունքներ, որ այլ երկրներից էլ գան Հայաստանում սիրտը վիրահատելու նպատակով: