image

Նուբար Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակել

Նուբար Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակել

Հայտնի գործարար Նուբար Աֆեյանի կողմից հիմնված և  Բոստոնում գործող Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերության գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակել:

Արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ mRNA-1273 փորձարարական պատվաստանյութը մշակվել է չինացի գիտնականների՝ վիրուսի գենետիկ կոդը վերծանելու եւ հրապարակելու օրվանից  42 օր հետո: 

Պատվաստանյութի աշխատանքի մեխանիզմը պարզ է. այն պարունակում է ինֆորմացիոն РНК տեսքով վիրուսային սպիտակուցի մակերեսային կառուցվածքի մասին տեղեկություն եւ նպաստում է այդ սպիտակուցի նկատմամբ հակամարմնի մշակմանը՝ ապահովելով վիրուսի դեմ իմունիտետը:

Նոր պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ կանցնի ապրիլին: Եթե արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցվի, ապա ոչ հեռավոր ապագայում այն կարող են օգտագործել բժիշկները: