image
Հրատապ լուրեր:

Պոլսո նորընտիր պատրիարքի առաջին պատրիարքական այցը՝ Հայաստան

Պոլսո նորընտիր պատրիարքի առաջին պատրիարքական այցը՝ Հայաստան

Պատրիարք ընտրվելուց հետո առաջին անգամ այսօր Երևան է ժամանել Պոլսո պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Պատրիարքը մասնակցելու է մարտի 2-ին մեկնարկող Գերագույն հոգևոր խորհրդի նիստին:

 

Հիշեցնենք, որ Սահակ Բ-ն պատրիարք է ընտրվել դեկտեմբերի 11-ին կայացած ընտրության արդյունքում: Իբրև պատրիարք հայաստանյան այցի ընթացքում պատրիարքը հանդիպումներ է ունենալու Հայաստանի մի շարք գործիչների հետ, այն կարևոր հարցերի քննարկումներով հանդես է գալու Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ընթացքում: