image

105 տարեկան Նուրհան պապիկը ստացել է ՀՀ քաղաքացիություն

105 տարեկան Նուրհան պապիկը ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը  տեղեկացրել է, որ  Իտալիայի քաղաքացի, 105 տարեկան Նուրհան պապիկը ստացել է ՀՀ քաղաքացիություն:

«Նուրհան պապիկը ծնվել է 1915թ., Արևմտյան Հայաստանում, 105 տարեկան է, Իտալիայի քաղաքացի: Ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն և պատվով կրել ՀՀ քաղաքացու անձնագիրը:

Իհարկե մենք բացառության կարգով սահմանված փաստաթղթերը դիմումի հետ միասին ընդունեցինք բնակարանում, առանց վարչություն հրավիրելու:
Երկարակեցություն և առողջություն ենք մաղթում նրան»: