image
Հրատապ լուրեր:

Թեհրան-Երևան-Թեհրան երթուղու ավտոբուս է վթարի ենթարկվել. Նրանում ՀՀ քաղաքացիներ չեն եղել

Թեհրան-Երևան-Թեհրան երթուղու ավտոբուս է վթարի ենթարկվել. Նրանում ՀՀ քաղաքացիներ չեն եղել

Իրանում Հայաստանի  դեսպանությանը հայտնի դարձած տեղեկությունների համաձայն այսօր՝ հունվարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ:


Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Վերոնշյալ ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսում եղել են 10 օտարերկրյա քաղաքացիներ: