image
Հրատապ լուրեր:

ԱՄՆ-ում Կոբի Բրայանտի հազարավոր հետևորդներ փողոցում սգում են նրա մահը

ԱՄՆ-ում Կոբի Բրայանտի հազարավոր հետևորդներ փողոցում սգում են նրա մահը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում տեղակայված «Սթեյփլս Սենթր» մարզահամերգային համալիրի առջև երեկվանից հավաքվում են հազարավոր երկրպագուներ, որոնք սգում են լեգենդար մարզիկ Կոբի Բրայանտի ողբերգական մահը: Ինչպես հայտնել ենք՝ ամերիկացի նախկին բասկետբոլիստը երեկ՝ հունվարի 26-ին, ԱՄՆ-ում զոհ է գնացել ուղղաթիռի վթարի: Ուղղաթիռը մարզիկի սեփականն էր, որով հաճախ էր տեղափոխվում: Զոհված ինը ուղևորների մեջ է եղել նաև Կոբի Բրայանտի 13-ամյա դուստրը, որ հետևում էր հոր մարզական քայլերին: 

41-ամյա Կոբ Բրայանտը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն է։ Կարիերայի ամբողջ ընթացքում՝ 1996-ից հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում»։

ԱՄՆ-ի հավաքականում կազմում դարձել է 2008թ․ Պեկինի եւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Խաղերում դրսևորած արագության և ճկունության համար Բրայանտին կոչել են «Սև մամբա»: