Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք՝ 18-ից բարձրերի համար... Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ. Նիկոլ Փաշինյան... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Թուրքիայում ներդրումները կանգ կառնեն, քանի որ նա Ղարաբաղյան կռիվը հրահրեց ու աջակցեց. Տնտեսագետ...
Ժողովրդական հրաշալի երգ՝ համշենահայերենով
Ժողովրդական հրաշալի երգ՝ համշենահայերենով
18 January 2020 , 14:23

 

 

Համշենահայերի ժողովրդական «Մադմոնեդ մոնա» երգն է՝  «Նորայր Քարտաշյան և Վան»  նախագծի կատարմամբ:

Մենակատար՝ Գարեգին Առաքելյան

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նորայր Քարտաշյան

Երգը մեր առջև բացում է մի այսպիսի գեղեցիկ տեսարան. երիտասարդ տղան հանկարծ նկատում է մի գեղեցիկ աղջկա և հմայված նրա տեսքով ու քայլվածքով՝ հարցնում է, թե որտեղացի է նա: Չնայած առաջին անգամ է նա աղջկան տեսնում, բայց կարծես վաղուց է ճանաչում: Նա իսկույն աղջկան հայտնում է իր սիրահարության մասին՝ ասելով, որ ինքն անպայման ամուսնանալու է նրա հետ, միաժամանակ հորդորում է, որ այս ու այնտեղ չխոսի այդ մասին: Բայց թող հանգիստ լինի, իլիկը մանի, մինչև ամեն ինչ իրենց ուզածով ընթանա: Այս երգի տարբերակներից մեկն ունի մի քառատող, որտեղ տղան մեղադրում է աղջկա մորը՝ իրենց հարաբերությունները խառնելու, միմյանց բաժանելու մեջ, որին հաջորդող կրկներգն արդեն այլ երանգ է ստանում, կարծես ասում է. «Մորդ լսելով՝ ինձնից հեռացար, դե հիմա նստիր ու իլիկդ մանիր»: Երգի այս տարբերակի հաջորդ քառատողը կարծես լրացնում է այստեղ բացակայող այդ քառատողի միտքը. տղան, հիանալով աղջկա շիկահերությամբ, ասում է. «Դռանդ առաջ, այդպես իլիկ մանելով, այնքան նստած մնա, մինչև բու դառնաս, ու ձեռագործդ հյուսիր, մինչև փախցնեմ քեզ»: Ինչպես երևում է, իր կրած տառապանքների դիմաց տղան կամենում է, որ սպասումի մեջ աղջիկը ևս փոքր-ինչ տառապի: Վեջին քառատողում տղան հայտնում է, որ իրենց հողամասում դեռ քաղհան ունի անելու, ու բավականին բերք պիտի ստանա: Նկատի ունի այն, որ այդ աշխատանքն ավարտելուց հետո արդեն աղջկան կփախցնի ու ընտանիք կկազմի, որովհետև հին ժամանակներում ընդունված էր հարսանիքներն անել աշնանը՝ դաշտ ու հանդում աշխատանքներն ավարտելուց և բերքը մառաններում ու ամբարներում տեղավորելուց հետո: Նա խոստանում է, որ աղջկան առնելու դեպքում ինքը երեսուն ոչխար մատաղ կանի, ինչը ցույց է տալիս, թե որքան մեծ է նրա հետ ամուսնանալու տղայի փափագը: 

Պատկերն՝ ըստ Հայկ Սայադյանի

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture