image

Մամուլի շենքում հրդեհ է բռնկվել

Մամուլի շենքում հրդեհ է բռնկվել

Այսօր առավոտյան «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաեւ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

ԱԻՆ-ը հայտարարել է, որ երկու ժամում մեկուսացվել է հրդեհը: