image

Սիրիայում հումանիտար առաքելության խմբի մասնագետները Հալեպի հոսպիտալին են փոխանցել բժշկական պարագաներ

Սիրիայում հումանիտար առաքելության խմբի մասնագետները Հալեպի հոսպիտալին են փոխանցել բժշկական պարագաներ

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետներն այսօր՝ հունվարի 16-ին,  Հալեպի հոսպիտալին են փոխանցել դեղորայք և բժշկական պարագաներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը: 

Սիրիական կողմը ևս մեկ անգամ նշել է հայկական հումանիտար խմբի գործունեության կարևորության մասին և երախտագիտություն հայտնել: Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի բժիշկները 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի հունվարի 16-ը հետազոտել և բուժել են 13 հազար 680 հիվանդի: Սակրավորներն ականազերծել են 126 հազար քառակուսի մետր տարածք:

Հումանիտար առաքելությունը շարունակվում է: