2013-ից հետո առաջին վայրէջքը՝ Հալեպի միջազգային օդանավակայանում... Փետրվարի 26-ին նախատեսված չվերթով Իրանից ՀՀ քաղաքացիներին հայրենիք կվերադարձնեն... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Վահան Թոթովենց. Մարանը...
Նիդերլանդական թերթը Հայաստանի մասին հոդված է տպագրել
Նիդերլանդական թերթը Հայաստանի մասին հոդված է տպագրել
16 January 2020 , 12:55
Հայաստանը ապահով երկրների ցանկում ներառելուց հետո նիդերլանդական հեղինակավոր Nederlands Dagblad պարբերականն օրեր առաջ «Հյուրընկալ Հայաստանը այժմ զբոսաշրջիկներին է սպասարկում» վերնագրով հոդված է հրապարակել: Այդ մասին տեղեկացրել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը: «Նիդերլանդական օրագիրը» մասնակի թարգմանել է հոդվածը.  

Հյուրընկալ Հայաստանը այժմ զբոսաշրջիկներին է սպասարկում


2018 թվականի մայիսից ժողովրդավարությունը վերադարձել է Հայաստան: Կոմունիզմի փլուզումից հետո նախկին Խորհրդային Հայաստանի Հանրապետությունում քիչ բան է փոխվել: Միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ, ամեն ինչ սկսեց լավ ընթանալ: Բարեկարգվում են ճանապարհները` նաև տուրիզմի զարգացման նպատակով: Երկիրը տուրիզմից բավական սպասելիքներ ունի: Հայաստանն իր բնական գեղեցկությամբ ու մշակույթով շատ բան ունի առաջարկելու: Այն առաջին երկիրն է, որ 301 թվականին քրիստոնեությունն ընտրեց որպես պետական կրոն: Դա տեսանելի է: Ամենուրեք կան եկեղեցիներ և վանքեր:
Բնակչության մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետնորդ է: Երկիրը հյուրընկալ է բոլոր եկվորներին, նախկինում նրանցից շատերը ընդունեցին քրիստոնեություն: Եզդիները հիմնականում զբաղվել են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ: Քրիստոնեական փոքրամասնությունների մեկ այլ խումբ բաղկացած է ռուսներից, որոնց նախնիները Հայաստան են ուղարկվել XIX դարում: Երկիրը այդ ժամանակ գտնվում էր Ռուսաստանի տիրապետության տակ: Ճիշտ ինչպես եզդիները, նրանք ապրում են առանձին գյուղերում և խոսում են իրենց լեզվով, խորհրդարանում ունեն իրենց ներկայացուցիչը:

Արարատ լեռը ՝ թուրքական տարածքում է մեկ դարից ի վեր` նվեր ռուսների կողմից, մեծ դեր է խաղում հայերի ընկալման մեջ: Դա ազգային խորհրդանիշն է: Դուք չեք կարող մոտենալ ավելի քան 5 կմ բարձրության սահմանին գտնվող լեռանը: Ինչպես հարևան Ադրբեջանի հետ, այդ երկրի հետ շփումներ չկան: Սահմանները փակ են: Այնտեղ կարելի է հասնել միայն Վրաստանի տարածքով: Մետաքսի ճանապարհն անցնում է Հայաստանով: Իրանցիները սիրում են Իրանի հետ սահմանային անցումն օգտագործել իրենց կոշտ ռեժիմից փախչելու և առևտուր իրականացնելու համար:

Եղել է ժամանակ, երբ Հայաստանի տարածքը շատ ավելի մեծ էր, քան հիմա: Առաջին աշխարհամարտի տարիների  ցեղասպանությունը, դրանից առաջ և հետո եղած ջարդերի լուռ վկան մայրաքաղաքի լուռ հուշահամալիրն է: Հավերժական կրակով հուշարձանը հայացք է հառել Արարատին, այն սուրբ լեռ է հայերի համար: Երեւան ունի թանգարան՝ նվիրված հայկական գրերին: Այնտեղ է առաջին տպագիր հայերեն Աստվածաշունչը: Հետաքրքիր մանրամասնություն ՝ այն տպագրվել է Ամստերդամում: Մեկ այլ թանգարանում ցուցադրվում է նիզակի այն մասը, որով Հիսուսը պետք է խոցված լիներ խաչի վրա:

 Nederlands Dagblad 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture