image

Լիբանանահայ ամերիկուհին Հայաստանում. Սկզբից կամավոր, հետո՝ բիզնեսմեն

Լիբանանահայ ամերիկուհին Հայաստանում. Սկզբից կամավոր, հետո՝ բիզնեսմեն

Թալին Քևոնյանը Հայաստանը զգացել է ամենատարբեր կողմերից՝ որպես կամավոր, զբոսաշրջիկ, մասնագետ և հիմա արդեն որպես իր սեփական բիզնեսի հիմնադիր: Այս դերերից յուրաքանչյուրում լիբանանահայ ամերիկուհին իր աչքերով է տեսել այն անհավատալի փոփոխությունը, որը երկիրը կրել է «ցուրտ ու մութ տարիներից» հետո, իսկ այդ տարիների Հայաստանին Թալինը հանդիպել է անձամբ: Ահա այդպես՝ նա գիտակցեց, որ սրճարանների ապակիներից ու Կասկադի աստիճաններից անդին տողատակի սոցիալական հիմնախնդիրները ոչ միշտ են տեսանելի դառնում այցելուների համար: Հոգնելով մոտ երկու տասնամյակ ձգվող գնալ-գալուց՝ Թալինը վճռեց՝ հաջորդ անգամ վերադառնալու է Հայաստան ընդմիշտ մնալու մտադրությամբ: Շուտով նա հիմնեց իր սեփական բիզնեսը:
Աշխարհով մեկ շրջագայելուց, կրթություն ստանալուց և կարիերայում հաջողելուց հետո նրան իր հայրենիք բերեց ոչ ավել, ոչ պակաս «հացահատիկների մայրը»՝ քինուան, կամ ինչպես հայերեն է թարգմանվում՝ սագախոտը: Տեսնելով Հարավային Ամերիկայում ինկերի ժամանակներից մեծ տարածում ունեցող բուսատեսակի դաշտերը՝ նա հասկացավ, որ ձեռքերով մշակվող այս բույսը հեշտությամբ սիրելի կդառնա հայ ֆերմերների համար: Այսպես էլ ստեղծվեց «Մելինեի պարտեզ»-ի գաղափարը: 2015 թվականի ապրիլից սոցիալական ձեռնարկությունը սկսեց աշխատանքը՝ տեղական շուկա ներմուծելով առողջարար հատիկավորներ՝ քինուայի, եղեսպակի սերմեր, կոսկոսի յուղ և լուսանցքներում հայտնված համայնքներում զարգացնելով արտադրական գործընթացները: «Մելինեի պարտեզ»-ի թիմը տեղաբնակներից կազմված ընտրանի է, որն աշխատում է վեցժամյա մշտական և 75 սեզոնային ժամաքանակի ռեժիմով: Նրանք համարձակորեն խախտել են գյուղատնտեսության ժամանակակից նորմերը. աշխատակիցների մեծ մասը կանայք են: Թալինի առաքելությունն առանցքային փոփոխություն է բերում հայկական մտածողություն. «Ինչու՞ ենք մենք միշտ ինչ-որ բան անում արտահանելու համար: Ինչու՞ չանել մի բան Հայաստանում հենց Հայաստանի համար»: Փոքրիկ անհատական ներդրումները գյուղոլորտում կապահովեն համայնքային կայուն զարգացումը:
Ի՞նչ է նշանակում Հայաստանում որպես հայրենադարձ ապրելը, երբ արդեն իսկ բնակվել ես աշխարհի ամենատարբեր քաղաքներում՝ Լոս Անջելես, Փարիզ, Սան Պաուլո և Վաշինգտոն: Թալինը նշում է, որ արագ զարգացող, կոսմոպոլիտան կապիտալով միջավայրում լինում են ժամանակներ, նրան թվում է՝ Հայաստանն աշխարհի կենտրոնն է, որովհետև այնքան բան է կատարվում: Չնայած նա սիրահարված է այստեղի «Ա+ կենսաձևին», մրևնույն է, արդեն հոգնել է բարեհամբույր տեղաբնակների «պատվավոր հայաստանցի» տիտղոսից: Հիմա իրական ժամանակն է հաղթահարելու այն պատնեշը, որ կա սփյուռքահայի և ոչ սփյուռքահայի միջև, դադարել Հայաստանը համեմատել այլ երկրների հետ և գիտակցել, որ փոփոխություններն ու առաջընթացը չեն լինի, եթե երկու կողմն էլ ակտիվորեն չմասնակցեն դրանց:
Թալինն այս ամենից հետևություն է անում. «Դուք եք որոշում ձեր ով լինելը, ոչ թե շրջապատող միջավայրը»: Եթե դուք դժգոհ եք իրադարձությունների ընթացքից, հիմա իսկը ժամանակն է մի բան ձեռնարկելու համար: Միայն խոսելը չի օգնի, քանի որ ի վերջո «Ժամանակը փոփոխությունների պատճառ չի հանդիսանում, եթե չկան գործողություններ»: Եթե դուք ջանասիրաբար աշխատում եք, պահպանում եք կանոնները և հետևողական եք, Հայաստանը բերրի հող է դառնալու ավելին, քանի հիմա եք: Վերջիվերջո, «եթե մի փոքրիկ քար նետեք Սևանա լիճ, տատանումները կտեսնեք ավելի հեռվում, քան եթե այն նստեիք խաղաղ օվկիանոս: «Ճիշտ է՝ հայրենադարձությունը բոլորի համար չէ, սակայն պակաս ճիշտ չէ նաև, որ գալու համար «հարմար ժամանակ» չկա, ուղղակի պետք է անել վճռական քայլը»:

 

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ